Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Այսօր թարգմանիչների միջազգային օրն է

Այսօր թարգմանիչների միջազգային օրն է
30.09.2013 | 14:07

Թարգմանիչների միջազգային օր սահմանելու մասին առաջարկությունն առաջին անգամ արվել է 1991 թավականին՝ Թարգմանիչների միջազգային ֆեդերացիայի կողմից, իսկ սեպտեմբերի 30-ի ընտրությունը նույնպես պատահական չէր: Այդ օրն է կյանքից հեռացել նշանավոր բարեգործ, թարգմանիչների հովանավոր Հերոնիմ Ստրիդոնսկին: 386 թվականին բնակություն հաստատելով Բեթղեհեմում, նա լատիներեն էր թարգմանել Աստվածաշունչը:

Օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլոր թարգմանիչներին, այդ թվում` «Իրատես de facto» թերթի թարգմանիչ Ֆելիքս Ենգիբարյանին: Շնորհակալ ենք, որ Ձեր տքնաջան գործունեության շնորհիվ հանրությանն եք մատուցում աշխարհի հետաքրքիր լուրերը` մայրենի լեզվով:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ